Վրաստանում նշվել է հայագետների օրը

Հայագիտությունը հումանիտար գիտությունների համալիր է, որն ուսումնասիրում է հայ ժողովրդի պատմությունը, լեզուն, գրականությունը, կենցաղը, մշակույթը։ Այն վրացագիտության եւ Կովկասի ալբանիստիկայի հետ մեկտեղ, կազմում է կովկասագիտության անկապտելի մասը։

Հետաքրքիր պատմություն ունի հայագիտությունը Վրաստանում։ Վրաց-հայկական բազմադարյա սերտ հարաբերությունները, Վրաստանի վերաբերյալ հայկական աղբյուրների բազմազանությունը, Վրաստանում հայ բնակչության ի հայտ գալը՝ նպաստեց հայագիտության հետազոտությունների զարգացմանը մի քանի ուղղություններով (պատմություն, գրականություն, ժողովրդագրություն, աղբյուրագիտություն, տեքստաբանություն, ժողովրդագրություն, ճարտարապետության պատմություն)։

Վրաց հայագիտության բացառիկ նշանակության, հայ-վրացական հարաբերությունների հետազոտման անհրաժեշտության, ինչպես նաեւ Հայաստանի եւ հայ ազգի նկատմամբ բացառիկ վերաբերմունքի վկայությունն է այն փաստը, որ Վրաստանում հատուկ նշվում է Վրաց հայագիտության օրը։ Այդ օրը 1981 թվականի ապրիլի 13-ին հիմնվեց՝ ակադեմիկոս, ԹՊՀ-ի հայագիտության ամբիոնի բազմամյա վարիչ Զազա Ալեքսիձեի նախաձեռնությամբ։ Այս տարի այդ նախաձեռնության հոբելյանական տարին է, ապրիլի 13-ին նշվեց Վրաց հայագիտության նշանավորման 40-րդ տարին։

Cikkhez anyagot gyűjtötte: Syuzanna Vardumyan (2021-1-HU01-ESC51-VTJ-000037465)